Հավանա ժամանած զբոսաշրջիկները կարող են շրջել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նախկին անձնական մեքենաներով: Կաստրոյի ողջ ավտոպարկը կփոխանցվի տեղի տաքսու պարկերից մեկին՝ «Կուբատաքսիին»: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Սպասվում է, որ տաքսու պետական պարկը կստանա 24 ավտոմեքենա:
Խոսքը ԽՍՀՄ արտադրության թեթև մեքենաների մասին է, որոնք թողարկվել են ԳԱԶ և ԶԻԼ գործարանների կողմից: Մեքենաներից մի քանիսը Կաստրոյին է նվիրել Նիկիտա Խրուշչովը: