Thursday, 25 06 2026
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են

Սպասվում են խմբակային կոնսուլտացիաներ. մամուլ

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում տեղի են ունեցել ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի քաղաքական կոնսուլտացիաները: ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ԳԱ փոխներկայացուցիչներից Աղվան Վարդանյանը: ՀԱԿ-ից հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո և´ Լևոն Զուրաբյանը, և´ Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնել են, որ տեղի է ունեցել բավական խորքային քննարկում, ՀՅԴ-ն ներկայացրել է իր 7 կետանոց պլատֆորմը: Երկու կողմն էլ չեն բացառել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալը, թեև նշել են, որ անձի հարց չեն քննարկել:

Հիշեցնենք, ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո էլ Զուրաբյանը չէր բացառել, որ նախագահական ընտրություններում իրենք և ԲՀԿ-ն կարոդ են հանդես գալ միասնական թեկնածուով, որից հետո Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենց մարզային կառույցները համարում են, որ ԲՀԿ-ն պետք է հանդես գա նախագահի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն Ծառուկյանն է: ՀԱԿ-ն էլ շարունակում է Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելու կոչեր անել: Նշենք, որ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել նաև ՀՅԴ-ՕԵԿ հանդիպում: Իսկ երեկ հանդիպել են ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատները»: Երեկվա այս հանդիպումով ԲՀԿ-ն, ըստ էության, ավարտեց իր նախաձեռնած կոնսուլտացիաների 1-ին փուլը:

«ՀԺ» հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կոնսուլտացիաների 1-ին փուլին կարող է հետևել 2-րդ փուլը: Նա չբացառեց նաև, որ վերջում հնարավոր է բոլոր ուժերով նույն սեղանի շուրջ քննարկեն իրենց առաջարկները:

Ի դեպ, քաղաքական կոնսուլտացիաների վերաբերյալ երեկ մամուլի հաղորդագրություն է տարածել ՕԵԿ-ը: Ըստ այդմ, նոյեմբերի 16-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդի նիստ է հրավիրել: Որոշվել է հավանություն տալ քաղաքական ուժերի միջև սկսված կոնսուլտացիաներին: Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը, սակայն, համարվել է ժամանակավրեպ և անընդունելի` ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, իսկ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման վերաբերյալ առաջարկին ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարել անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում