Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Ռաս Ալ-Էյն քաղաքից հաղորդագրություններ են գալիս սիրիական ապստամբական ուժերի և տեղի քրդերի միջև բախումների մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անկարգությունների պատճառը հայտնի չէ: Աղբյուրի թղթակիցը, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, փոխանցում է, որ հեռվում պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ են լսվում:









































