Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Լուկաս Պոդոլսկիին:
«Ես իրոք լիահույս եմ, որ նա կկարողանա դառնալ այնպիսի լեգենդ «Արսենալ»-ի համար, ինչպիսին Թիերի Անրին է կամ ես: Նրան հավանում է Վենգերը, բոլորն են նրան սիրում: Դա շատ կարևոր է, քանի որ երբեք հեշտ չէ հարմարվել նոր երկրին ու նոր թիմին»,- ասել է Պիրեսը:








































