«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով դահուկներ վարելիս ընկել էր ու գլխով հարվածել քարին (2013թ. դեկտեմբերի վերջին կոմայի մեջ էր և գիտակցության էր եկել օրեր առաջ), կարող է մինչև կյանքի վերջ մնալ հաշմանդամ:
Այս մասին գրում է 20minuten-ը՝ հղում կատարելով Ցյուրիխի կլինիկաներից մեկում աշխատող նեյրովիրաբույժ Էրիխ Ռիդերերին:
«Շումախերը մինչև կյանքի վերջ կլինի հաշմանդամ և կախված կլինի այլ մարդկանց օգնությունից: Շատ կցանկանայի սխալվել, բայց շանսեր գրեթե չկան, որ նման վնասվածքը կարող է անհետ լինել:
Շումին մոտ կես տարի գտնվել է հիվանդանոցում: Նրա մկանները լրջորեն վնասված են: Մարդիկ կսարսափեն, եթե հիմա տեսնեն նրան: Գիտեմ՝ ինչ եմ խոսում, քանի որ տեսել եմ հիվանդների, ովքեր անցել են այս ամենի միջով: Շումախերը, հավանաբար, հիմա անճանաչելի է»,- հայտարարել է բժիշկը: