Օսկարի դափնեկիր, հոլիվուդյան դերասանուհի Հիլարի Սուոնկը 9.495 մլն դոլարով վաճառում է Լոս Անջելեսի իր առանձնատունը՝ հաղորդում է Los Angeles Times-ը:
«Դերասանուհին գնել է տունը 2007թ. 5.8 մլն դոլարով»,- ընդգծում է թերթը:
Եռահարկ, 625 քմ մակերեսով առանձնատունը կառուցվել է 1928թ., ունի 6 ննջարան, 7 լոգարան, 6 բուխարի` ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, ով օվկիանոսին նայող առանձնատունը ունի 20 մարդու համար նախատեսված հյուրասրահ, կինոսրահ, գինու մառան, մարզասրահ, սենյակ` ծառայողների համար:
Տան հարակից մասում կա նաև 0.1 հա տարածք՝ լողավազանով, և բանջարանոց:
38-ամյա Հիլարի Սուոնկը արժանացել է երկու «Օսկար»-ի ՝ «Տղաները չեն լացում» և «Մեկ միլիոնանոց աղջիկը» ֆիլմերի համար:







































