Իտալիայի Սորենտո քաղաքի բնակչուհին ստիպված է եղել 1000 եվրո վճարել այն բանի համար, որ մի շոգ օր երկար ժամանակով իր շանը թողել է փակ պատուհաններով ավտոմեքենայի մեջ:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, քաղաքի գերագույն դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել՝ հիմնվելով ոստիկանների և անասնաբույժների վկայությունների վրա: Կնոջը մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար:
Արձանագրության մեջ նշվում է, որ շունը «ադեկվատ է արձագանքել կրիտիկական իրավիճակին ու իր կարիքները հոգացել մեքենայի հետևի նստելատեղին»:











































