Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

Թուրքիան էլեկտրաէներգիայի սպառման աճի ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան էլեկտրաէներգիայի սպառման աճի ցուցանիշով աշխարհում դարձել է երկրորդը՝ զիջելով միայն Չինաստանին: Այս մասին նշված է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատրաստած զեկույցում:

Նշվում է, որ 2002 թվականին (երբ Թուրքիայում իշխանության եկավ ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը), երբ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմում էր 3500 դոլար, մեկ անձի կողմից տարեկան սպառած էլեկտրաէներգիան կազմել է 900 կվտ/ժամ:

2011 թվականի վերջի դրությամբ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի չափը կազմել է 10,400 դոլար, իսկ մեկ անձի կողմից տարեկան սպառած էլեկտրանէերգիայի ծավալը՝ 3000 կվտ/ժամ: Կանխատեսվում է, որ 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության 100-ամյակ) դրանք կկազմեն համապատասխանաբար 25,000 դոլար և 6000 կվտ/ժամ:

Հաշվի առնելով բնակչության աճը՝ Թուրքիայում էլեկտրաէներգիայի տարեկան սպառումը 230 միլիարդ կվտ/ժամից հասցվելու է մինչև 500 միլիարդ կվտ/ժամի: Զեկույցում նշված է, որ Թուրքիայում հնարավոր չի լինի առկա բնական պաշարներով տարեկան արտադրել 500 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Էլեկտրաէներգիայի արտադրության աճը կարող է լինել հետևյալ կերպ. 92 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել երկրի հիդրոէլեկտրակայաններում, 33 միլիարդ կվտ/ժամ՝ ջերմաէլեկտրակայաններում, 55 միլիարդ կվտ/ժամ՝ քամու էլեկտրակայաններում, իսկ 11 միլիարդ կվտ/ժամ էլ կարելի կլինի ստանալ երկրաջերմային և արևային էներգիայից, ընդհանուր՝ 191 միլիարդ կվտ/ժամ:

Սրանով իսկ Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը ներկայիս 230 միլիարդ կվտ/ժամից կավելացվի ևս 191 միլիարդ կվտ/ժամով և կկազմի 421 միլիարդ կվտ/ժամի: Բաց կմնա մնացյալ մոտ 80 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրման հարցը: Այս հարցում Թուրքիային օգնության են գալիս ատոմակայանները, որոնք կառուցվելու են Աքքույու և Սինոպ վայրերում, որոնք էլ սկզբնական փուլում կկարողանան տարեկան արտադրել 80 միլիարդ կվտ/ժամ:

Բացի այդ, ատոմակայանները հնարավորություն կտան նվազեցնել բնական գազի ներկրումից ունեցած մեծ կախվածությունը: Թուրքիայում տարեկան սպառված էլեկտրաէներգիայի 44 տոկոսը բաժին է ընկնում գազով աշխատող էլեկտրակայաններին: Թուրքիան տարեկան 80 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու գամար տարեկան ներկրում է 7.2 միլիարդ դոլարի գազ, և ատոմակայանների կառուցումը կնպաստի այդ գումարի տնտեսմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում