ՆԱՏՕ-ն համատեղ ջանքեր է գործադրում անդամ երկրների, այդ թվում՝ Բալթիկ և Սև ծովերի շրջանում պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ: Այս մասին Լոնդոնում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք պատրաստ ենք ամեն անհրաժեշտ բան անել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկված պետությունների պաշտպանության համար,- նշել է նա:- Մենք ամրապնդեցինք մեր ռազմաօդային և ջրային ներկայությունը Բալթիկայում: Դա վերաբերում է նաև Սև ծովին»:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, կընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա զարգացման «համապարփակ և հավակնոտ» ծրագիր, որը ենթադրում է «դրա հզորության ամրապնդում», նշել է Ռասմուսենը:
Լոնդոնում Ռասնուսենը նաև ՆԱՏՕ-2014 գագաթնաժողովին պատրաստության շրջանակներում կհանդիպի Բրիտանիայի ղեկավարության հետ: