Rolling Stones-ը հիմնադրման 50-ամյակի առիթով այս շաբաթ համերգային շրջագայության կմեկնի Լոնդոն: Այդ առիթով The Telegraph-ը դիմել է Smiths խմբի նախկին կիթառահար Ջոն Մարին՝ պարզելու նրա կարծիքը Rolling Stones-ի լավագույն ստեղծագործության վերաբերյալ:
Վերջինիս ընտրությունը կանգ է առել I Can’t Get No Satisfaction ստեղծագործության վրա: Նրա կարծիքով՝ դա առաջին երգն է, որը սահմանել է խմբի բուն էությունը` որպես R&B, փոփ, փանք և ռոքնռոլ կատարողի, իսկ Միկ Ջագերի վոկալը, Ջոն Մարի կարծիքով, ստեղծագործությունը հասցնում է մեկ այլ մակարդակի:
Նշենք, որ երգը, Rolling Stone ամսագրի վարկածով, շատ երկրներում բոլոր ժամանակների լավագույն ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը:







































