Thursday, 25 06 2026
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

Ինքնախաբեություն կամ գիտակցված սուտ

«Բարգավաճ Հայաստանը», որ կաշվից գրեթե դուրս է գալիս ընդդիմադիր երևալու համար, և որին ինքնուրույն և «հայաստանածին» ուժ ներկայացնելու համար Հայ ազգային կոնգրեսն է կաշվից դուրս գալիս, Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում պաշտպանելու է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին:

Սահակյանը պատգամավոր է փորձում դառնալ այն մեծամասնական ընտրատարածքում, որտեղից պատգամավոր էր դարձել Սամվել Բալասանյանը, որը հետագայում դարձավ Գյումրիի քաղաքապետ: Հենց Սամվել Բալասանյանն էլ սատարելու է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին: Իսկ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցությունը կենտրոնական մակարդակով որոշում չի կայացրել սատարելու մասին, իսկ տարածքային կառույցն էլ, ըստ իր նպատակահարմարության, ազատ է սատարելու թեկնածուին:

Իհարկե, հասկանալի է, որ սա լավագույն բացատրությունն է տարօրինակ որոշման համար, այսինքն՝ ամեն ինչ թողնել տարածքային կառույցի վրա, այսինքն՝ «անձնական կարծիքի» պես մի բան, ինչը շատ տարածված կատեգորիա է ԲՀԿ-ում: Այն, որ Բալասանյանը պաշտպանում է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին՝ կարծես թե միանգամայն տրամաբանական ու օրինաչափ է, որովհետև Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի, ոչ թե ԲՀԿ-ի թեկնածուն էր: Եվ հիմա նա սատարում է Սերժ Սարգսյանի պատգամավորության թեկնածուին: Այս առումով ամեն ինչ տրամաբանական է:

Սա էլ, իր հերթին, դրսևորում է այն երկակի վիճակը, որ կա ԲՀԿ-ում՝ վկայելով, որ այս կուսակցությունում ըստ էության անիշխանություն է, և դժվար է ասել, թե ով, ինչով և ումով է ղեկավարում «Բարգավաճ Հայաստանը»: Այս կուսակցությունը մասնավտված է ազդեցությունների, ինչի վկայությունն էլ Գյումրիի իրավիճակն է` նախ քաղաքապետի, իսկ հետո նաև պատգամավորի ընտրությունների առումներով: Սակայն դե ֆակտո լինելով միանգամայն օրինաչափ՝ դե յուրե, սա վկայում է այն աբսուրդ վիճակի մասին, որ կա ԲՀԿ-ի պարագայում:

ԲՀԿ-ն մի կուսակցություն է, որը ներկայանում է իբրև այլընտրանք կամ ընդդիմություն, բայց անկարող է դեմ գնալ գործող իշխանությանը: Ինչքան էլ այս իրավիճակը վերագրվի տարածքային կառույցին, այսինքն՝ լոկալացվի, միևնույն է, սա նաև դրսևորում է ԲՀԿ-ի և իշխանությունների փոխհարաբերությունների խորքային վիճակը: Այսինքն՝ եթե տեղերում առկա է փոխադարձվածություն, եթե անգամ սա կենտրոնական մակարդակներից հեռու որոշում է,- ինչն, իհարկե, ինքնին գրեթե անհավանական է,- միևնույն է, սա հուշում է երկու քաղաքական ուժերի էության մասին:

Այն է՝ խորքային, ներքին առումով ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մագնիսի նման ձգում են միմյանց, և այս պայմաններում կա՛մ տարրական ինքնախաբեություն է կարծել, որ ԲՀԿ-ն կարող է երբևէ կտրել այն ծառը, որի վրա ՀՀԿ-ի հետ միասին նստած են և ակնկալում են նստել երկար ժամանակ` ընդամենը տեղի շատության կռիվ անելով, կա՛մ էլ գիտակցված սուտ է, որ մատուցվում է հանրությանը ԲՀԿ-ի ինքնուրույնության տեսքով:

Իհարկե, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները զուտ թատրոն չեն, և, իհարկե, երկու ուժերն ունեն շահերի բախում, բայց խորքում նրանց ստրատեգիական շահերի ընդհանրություն կա, որն ավելի ուժեղ է, քան, ասենք, Գագիկ Ծառուկյանի անձնական վախերը կամ Քոչարյանի հավակնությունները: Իսկ եթե խորքում կա այս ընդհանրությունը, ապա վերևները, ի վերջո, ստիպված են լինելու հաշվի նստել այդ ամենի հետ:

Այսինքն՝ տեսակի ընդհանրությունը բավական զորեղ մի հանգամանք է, որը, չնայած առաջացած լուրջ հակասություններին, ստիպելու է ի վերջո գտնել որոշակի ընդհանրություններ և ժամանակ առ ժամանակ գնալ փոխզիջումների, մինչև, իհարկե, մեկն ու մեկը այնքան չի ուժեղանա՝ մյուսին լիովին ոչնչացնելու համար: Բայց դա լինելու է արդեն տեսակի պահպանման, ոչ թե փոփոխության տանող հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում