Գերմանիայում շների հետ մեծացած գառը իրեն շուն է զգում, հաղորդում է The Huffington Post-ը
Երբ ոչխարը սատկել է, գերմանացի ֆերմեր Վոլֆգանգ Գրենսենսը վերցրել է նրա ձագին, տարել տուն և պահել: Գառն այդ ժամանակ 6 շաբաթական էր:
Տղամարդը գառանը պահում է հենց իր տանը: Կենդանին ապրում է անգլիական 3 հովվաշների հետ և ժամանակի ընթացքում իրեն սկսել է շուն համարել: Նա սիրով խաղում է շների հետ ու շնակապով վերջիններիս հետ դուրս գալիս զբոսանքի:
Ընտանի կենդանուն Գրենսենսը անվանել է Վալլի:








































