Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին Իսրայելին կոչ է արել հանել Գազայի հատվածի շրջափակումը,- հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Էմիրի կարծիքով՝ Թել Ավիվը կդադարեցնի Գազայի հատվածի դեմ ուղղված ագրեսիան Իսրայելին ուժեղ դիմադրություն ցույց տալու դեպքում:
Նա նաև նշել է, որ արդեն ուշ է և խնդրահարույց Գազայի հատված հակամարտության լուծման նպատակով արաբական զորքեր ուղարկելը։
«Այժմ արաբական զորքեր ուղարկելը խնդրահարույց է, սակայն եթե այս գաղափարն ընդունվեր ամենասկզբից՝ արյունահեղությունը կանխելու համար, ավելի լավ կլիներ»,-ընդգծել է Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը ռազմական գործողություններ է սկսել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ: Այս ընթացքում զոհվել է 80 պաղեստինցի, երեք իսրայելցի:










































