Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավորների և փաստաբանների՝ ամեն տիպի եղանակային պայմաններում Մարմարի ծովի Իմրալը կղզիփոխադրման համար հատկացվել է նոր նավ՝ բուքսիր:
Բուրսայի Գեմլիք շրջանին հանձնված այդ նավը կլուծի խնդիրը. նախկինում այդ նպատակով հատկացված նավը հաճախ «տեխնիկական խնդիրներ» էր ունենում կամ «անբարենպաստ եղանակի» պատճառով չէր կարողանում Օջալանի մերձավորներին և փաստաբաններին փոխադրել Իմրալը կղզի, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում էր կրում Օջալանը:
Նորը նավը կարող է զարգացնել ժամում 30 մղոն արագություն:








































