Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

«Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր է». էներգետիկայի նախկին նախարարը հրաժարվում է պարզաբանումներից

Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ում պաշտոնավարման ժամանակ է որոշում կայացվել Ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամկետների մասին, և ով այժմ նախագահի խորհրդականն է, երեկ «Ժամանակի» հարցին ի պատասխան ասաց, որ հիմնավոր է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը, սակայն հրաժարվեց այդ առթիվ հնչած մեղադրանքներին պարզաբանում տալ: Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ չհաջողվեց խոսել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 3.85 դրամով թանկացնելու պատճառը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, այն է, որ ատոմակայանը նախատեսվածից շուրջ երեք ամսով ավելի երկար է վերազինվել՝ դադարեցնելով աշխատանքը, բացի այդ` տարին սակավաջուր է եղել, հիդրոէլեկտրակայանները քիչ հոսանք են արտադրել:

Էլեկտրաէներգիան թանկացնելու վերաբերյալ այս բացատրությունները լուրջ դժգոհության առիթ են տվել թե հասարակության շրջանում, թե հարուցել են ոչ իշխանական պատգամավորների զայրույթը: Վերջիններս ԱԺ-ում հարց բարձրացրեցին, թե ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունների ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակի շարքային սպառողը:

Ի դեպ, «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` դեռևս անցյալ տարի կառավարությունը հանձնարարել էր Էներգետիկայի նախարարությանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանի հետ համատեղ հաշվարկել 350.0 մլն դրամ արժողությամբ, 7 տարի շահագործման ժամկետ ունեցող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը և այն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Այսինքն՝ էլեկտրաէներգիայի փոփոխության ռիսկերի մասին պետք է հայտնի լիներ դեռ անցյալ տարի: Ըստ Էներգետիկայի նախարարության հաշվետվության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ հաշվարկվել է արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը 7 և 10 տարի երկարացնելու դեպքում: Այստեղ որևէ խոսք չկա էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտության մասին:

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014 թվականի դեկտեմբեր ամսին: Նշենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը կերկարացվի 15 տարով:

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի բնակչությանը պարզ չէ, թե ինչ հիմքով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գտել, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանա: «Բաշխիչ ցանցը պարտք կուտակելու ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն, որովհետև բաշխիչ ցանցի համար հաշված սակագնում նախատեսված է հսկայական շահույթ, ու դա հավաքվում է: Ամենահեշտ կառավարման ձևն է՝ ոչինչ չանել, պատճառների մասին չխոսել, հետևանքները վերացնելու համար գնալ, մտնել սպառողի գրպանը ու ասել՝ դու պետք է շատ վճարես»,- ասել է փորձագետը՝ շարունակելով. «Ընկերությունը ոչ արդյունավետ է կառավարվում, պետությունը մտնում է սպառողի գրպանը, ընկերությունն իր ֆինանսներն այլ տեղեր է օգտագործում, մեր պետությունը դարձյալ բացը լրացնում է սպառողների հաշվին»: Փորձագետն ընդգծել է, որ չի կարելի է սակագնի բարձրացում թույլ տալ, քանի դեռ պետությունը հիմնավորված չի ներկայացրել դրա անհրաժեշտությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում