Tuesday, 23 06 2026
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան չի համախմբի ընդդիմության գործողությունները. Ս. Քասարջյան

Մոտ ապագայում Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ևս չի միավորի ընդդիմության գործողությունները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց AL Khabar սիրիական հեռուստակայանի գլխավոր խմբագիր Սարգիս Քասարջյանը՝ խոսելով ընդդիմության ազգային կոալիցիայի ձևավորման մասին:

Նա նշեց, որ Սիրիայում ընդդիմության ազգային կոալիցիայի ձևավորումը երկու նպատակ ուներ: Նրա խոսքով` առաջինն այն է, որ կասեցվի Ստամբուլում կազմված ընդդիմադիր միության քաղաքական գործունեությունը, և այդ միությունը զրկվի քաղաքական գործունեության իրավասությունից, որը մինչ այս համարվում էր սիրիական ընդդիմադիր ճակատների միակ ներկայացուցիչ և երկխոսության իրավասու կողմ:

«Այսօր արդեն հստակ է, որ եվրոպական միությունները և տարածաշրջանի արաբական երկու մեծ ուժերը ուզում են այդ ընդդիմադիր մարմնից վերցնել այդ իրավունքները և հանձնել այլ մարմնի, որն ինչ-որ ձևով կարծես Թուրքիայի շատ հզոր դերը այդ ձևով կկասեցնի»,- պարզաբանեց Սարգիս Քասարջյանը:

Երկրորդ նպատակն, ըստ նրա, այն է, որ տարածաշրջանի հզոր արաբական պետությունները փորձում են կազմել նոր առաջնորդներով միություն:

Նրա համոզմամբ՝ այսօր Սիրիայում ընդդիմության մեջ բացակայում է քաղաքական ու ռազմական գործողությունների համագործակցությունը: Ուստի, սիրիահայի կարծիքով, եթե այդ համագործակցությունը լինի, և եթե այդ կապը լավ ձևով ներկայանա, առաջիկայում այդ միությունը կարող է ներկայանալ իբրև քաղաքական և ռազմական գործողությունների միակ պատասխանատու:

«Լարվածության խորացման մասին խոսել հնարավոր չէ, որովհետև մինչ այս ժամը Սիրիայում աշխատող այդ զանազան խմբավորումների միջև համագործակցության նշաններ չկան: Նույնիսկ երբ քաղաքական կողմերը հայտարարություն արեցին քառօրյա զինադադարի մասին, որևէ կերպ դա չիրագործվեց, որովհետև ճակատները չէին համագործակցում: Կարծում եմ, որ այդ համագործակցությունը դեռ հեռու է, որովհետև սիրիական հարցում կան բազմաթիվ ակտիվ երկրներ, որոնք ունեն իրենց օրակարգը, իսկ այդ օրակարգն իրագործելու համար ունեն հատուկ խմբավորումներ»,- հստակեցրեց Սարգիս Քասարջյանը:

Անդրադառնալով Ֆրանսիայի պատրաստակամությանը` օգնելու զինյալ ապստամբներին, նա ասաց, որ մինչ այդ հայտարարությունները արդեն գոյություն ուներ աջակցություն: Իսկ վերջին հայտարարությունները, նրա խոսքով, պարզապես քաղաքական պրոպագանդայի նպատակով են արվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Դոհայում ներկա ընդդիմադիրները ստորագրել էին Հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիր, որը պետք է ներկայացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների շահերը: Ազգային կոմիտեի ղեկավար է ընտրվել մուսուլման հայտնի քարոզիչ Ահմեդ Աուազ Ալ-Խաթիբը: Իսկ Ֆրանսիան պատրաստակամություն էր հայտնել նպաստելու ընդդիմության ազգային կոալիցիայի միջազգային ճանաչմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում