Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Եթե հասարակությունը փոխված լիներ

Այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս հավակնում է իշխանության, գործնականում ձեռնամուխ է եղել իր հավակնություններն իրագործելու ծրագրին` թեկուզ միայն իշխանության մի մասը կրկին իր ձեռքը դե յուրե վերցնելու առումով, իրականում վկայում է Հայաստանում խորքային լրջագույն խնդիրների մասին, որ առկա են հասարակական տիրույթում:

Թեև հայտարարվում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը 2008 թվականից ի վեր արձանագրել է էական առաջընթաց, և տեղի են ունեցել լուրջ հասարակական փոփոխություններ, ներկայումս այլ ժողովուրդ է և հասարակություն` իրականում այդ ամենն ավելի շատ ինքնախաբեություն կամ խաբկանք է հիշեցնում, կամ այդ ամենը բացարձակապես չունի այն աստիճանը, որը թույլ կտա երկրում հավակնել քաղաքացիական հասարակության հիմնարար դերի: Հակառակ պարագայում, եթե այսօր Հայաստանում լինեին այլ հասարակություն, այլ ժողովուրդ, այլ որակներ, ինքնագիտակցության նոր մակարդակ, 2008 թվականի մարտի 1-ով հեռացած Ռոբերտ Քոչարյանն այսօր չէր լինի Սերժ Սարգսյանի ամենահիմնական մրցակիցը, նրա դեմ կանգնած ամենակարող և ռեալ ուժը:

Հարաբերակցության առումով Քոչարյանն այսօր, իհարկե, անուժ է Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու հարցում, թեև կարող է նրա համար բավականին լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ, առաջացնել: Բայց բանը դա չէ, այլ այն, որ Քոչարյանին կամ նրա միջոցով` Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ փոշիացնել քաղաքական դաշտ կոչվածը, մեկը մյուսի հետևից խժռել քաղաքական ուժեր համարվող միավորներին և կաթվածահար անել հասարակական միջավայրը` թույլ չտալով որևէ ազդեցիկ նախընտրական նախաձեռնության ձևակերպում և ձևավորում: Սա հասարակական խնդիրների հետևանքն է:

Նախագահական առաջիկա ընտրություններն այս իմաստով արդեն իսկ կատարեցին ինդիկատորի դեր և հստակորեն սահմանեցին հանրային նոր առաջնահերթությունները և, այսպես ասած, թույլ կետերը: Մինչ կուսակցությունները զբաղված են իրենց ներքաղաքական հերթական ինտրիգներով և գործարքներ կնքելով` հանրային փոփոխություններով շահագրգիռ խմբերը պետք է ձեռնամուխ լինեն հասարակական խորքային հարցերի լուծումները մշակելուն և ձևակերպելուն: Այդ գործընթացը արդեն իսկ պետք է սկսել` որևէ հայացք չնետելով այն գործընթացին, որ տեղի է ունենում նախագահական ընտրությունների շուրջ: Կառաջադրվի ԲՀԿ թեկնածու, կսատարի նրան Կոնգրեսը, չի սատարի` այդ ամենը հանրային իմաստով այլևս վաղուց ոչ մի նշանակություն չունեն և չունեն ոչ մի ազդեցություն այն խնդիրների վրա, որ ժամանակն արդեն իսկ հստակ ցույց է տվել հանրությանը:

Այն, ինչ կատարվում է ներքաղաքական դաշտում, այդ դաշտի ևս մի տասնամյակ կամ քսանամյակ հավերժացման, դերակատարների հարատևության խնդիր է լուծում, և լավագույն դեպքում տեղի է ունենալու անձերի, բայց ոչ որակների և տեսակների փոփոխություն: Հասարակությունն ունի իր անելիքը, և այստեղ ժամանակային սահմանումներ չկան` հերթական, թե արտահերթ ընտրություն:

Հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի իր անելիքին և փորձի օգտագործել իր պոտենցիալը` այն հնարավորինս արագ առաջ տանելու համար: Պետք է ստեղծել հանրային մի իրավիճակ, երբ ներքաղաքական սուբյեկտները ստիպված կլինեն ակնդետ հետևել այդ իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

Ի դեպ, դրա համար կարելի է նաև օգտագործել նախագահական ընտրության գործընթացը, բայց ամենևին ոչ այն համատեքստում, որում փորձ են անում օգտագործել, այսպես կոչված, քաղաքական ուժերը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում