Իրանում տեղի ունեցել համաժողով, որի նպատակն է եղել սիրիական հակամարտության կողմերին հաշտեցնելը։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Համաժողովին մասնակցել է սիրիական ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչ և սիրիական հակամարտության կարգավորման նախարար Ալի Խայդարը:
Համաժողովին սիրիական գլխավոր ընդդիմադիր միության` «Սիրիական ազգային խորհրդի» ներկայացուցիչների մասնակցության մասին ոչինչ չի հաղորդվում:
Բացի Սիրիայում հակամարտության մասնակիցներից, համաժողովին մասնակցել են նաև Իրանի կառավարության ներկայացուցիչներ:
Մասնավորապես երկրի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ ընդդիմությանը զենքի մատակարարումը կհանգեցնի «կազմակերպված ահաբեկչության աճին»: Բացի այդ, նրա խոսքերով, ապստամբներին զենք մատակարարելով՝ Քաթարը և Սաուդյան Արաբիան «խախտում են երկրի ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքները»:











































