Ամերիկացի գիտնականների վերջերս ավարտած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ ամուսնությունը և… տնային շունը հանդիսանում են երջանիկ ու երկար կյանքի կարևոր բաղկացուցիչ մասը:
Ուսումնասիրությանը, որը 72 տարի է տևել, մասնակցել է 268 տղամարդ: Փորձագետները երկար տարիներ հետևել են նրանց՝ պատանեկությունից մինչև ծերություն, և ապացուցել են, որ երջանիկ ամուսնությունը տղամարդկանց կյանքում ամենակարևորն է։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները:
Ինչպես պարզել են գիտնականները, երջանիկ ամուսնությունը և ընկերական ամուր կապերն ավելի կարևոր են, քան սոցիալական կարգավիճակն ու հարստությունը:











































