Կանայք կարող են միլիոն պատճառ գտնել սեքսից խուսափելու համար՝ գլխացավ, քնելու ցանկություն և այլն՝ չիմանալով, որ սեքսը կարող է ազատել գլխացավից և գեղեցկացնել:
1. Ավելի է գեղեցկացնում
Այն պահից սկսած, երբ սիրած էակի հետ հարաբերություններն ավելի սերտ են դառնում, կանայք չեն դադարում մտածել. «Նա նայում է իմ թերություններին»: Եթե դա ձեզ էլ է ծանոթ, ապա կարելի է հետևյալն անել. սեռական հարաբերությունից անմիջապես հետո մոտեցեք հայելուն և նայեք ինքներդ ձեզ: Դուք բոլորովին այլ կին կտեսնեք՝ թարմ դեմքով, հարթ մաշկով և առողջ մազերով: Իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ սիրային խաղերի ընթացքում հատուկ հորմոն է արտադրվում, որը թույլ է տալիս մեզ ավելի գեղեցիկ և ինքնավստահ զգալ: Ավելին, ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթը երեք անգամ սեքսով են զբաղվում, իրենց տարիքից ավելի երիտասարդ են երևում:
2. Վստահություն
Սեքսը տղամարդկանց համար ինքնավստահության հիմնական և բավականին կարևոր միջոց է հանդիսանում: Կնոջ համար, ընդհակառակը, շատ դժվար է մտնել անկողին մեկի հետ, ում հետ անգամ անկեղծ զրույց էլ չի ունեցել: Կինը մերկ ժամանակ իրեն անպաշտպան է զգում, և նրան հոգեկան աջակցություն է հարկավոր: Շատ կանայք չգիտեն, որ պետք չէ սպասել, թե երբ տղամարդը կսկսի զրուցել, այլ պետք է իրենք սկսեն: Ավելի հաճելի է խոսել կարևոր բաների մասին անկողնում, քան ռեստորանում, երբ շուրջդ այդքան աչքեր կան:
3. Առաջընթաց՝ աշխատանքում
Հայտնի է, որ երբ կարևոր հանդիպում կամ ելույթ է սպասվում, ավելի լավ է դրանից առաջ սեքսով զբաղվել, և քո խոսքն ավելի վստահ կհնչի ու ավելի հանգիստ կլինես: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր առավոտյան են սեքսով զբաղվում, ավելի լավ են կենտրոնանում աշխատանքի վրա, քան նրանք, ովքեր սեքսով երեկոյան են զբաղվում: Ինչպես նաև առավոտյան սեքսը թույլ է տալիս ազատվել սթրեսից և ամբողջ օրն ինքնավստահ լինել:
4. Օգնում է հաղթահարել ցավը
Շատ գինեկոլոգներ այն կարծիքին են, որ ամուսնանալով՝ կանայք ավելի առողջ ու դիմացկուն են դառնում: Եվ դա, իրոք, այդպես է: Օրգազմից հետո օրգանիզմում ավելի շատ պաշտպանող բջիջներ են արտադրվում, որոնք սպանում են քաղցկեղածին բջիջներին և օգնում են կանխել վարակները: Նաև բարձրանում է դիմադրողականությունը, քչանում են գլխացավերն ու դաշտանային ցավերը:
5. Խթանում է ուղեղի աշխատանքը
Սեքսը բարձրացնում է թե՛ կնոջ, թե՛ տղամարդու IQ–ի մակարդակը: Այն խթանում է ուղեղի բջիջների թարմացումը և աջակցում է դրանց աշխատունակությանը:










































