WaterCar Python-ն աշխարհի ամենաարագ երկկենցաղ ավտոմեքենան է: Նավակի և ավտոմեքենայի հիբրիդը հագեցած է corvette-յան LS շարժիչով: Ցամաքում WaterCar Python-ը կարող է զարգացնել մինչև 160 կմ/ժ արագություն, իսկ ջրում` մինչև 100 կմ/ժ:
Հիդրավլիկ համակարգի շնորհիվ մոտորանավակը մի քանի վայրկյանի ընթացքում վերափոխվում է ավտոմեքենայի:
WaterCar Python-ն արտադրվում է միայն պատվերով։ Երկկենցաղ ավտոմեքենայի արժեքը 200 000 դոլար է:










































