Wednesday, 05 10 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լևոն Զեքիյանին
«Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, բայց ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»
Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Աջափնյակի բնակիչների հետ
16:25
ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել
14:10
Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքներ է ստորագրել

«Ռազբիրատ» հանրայինի եթերում

Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցը աննախադեպ ստացվեց, սակայն միայն ֆորմատի տեսանկյունից, քանի որ կարծեք թե մինչ այդ սովորաբար լրագրողներն էին հրավիրվում նախագահական նստավայր հարցազրույցի կամ հարցազրույցանման կազմակերպված միջոցառումների՝ ընտրված լրատվամիջոցների ընտրված հարցերով: Այս անգամ հարցազրույցի համար հեռուստատեսություն էր եկել Սերժ Սարգսյանը: Այդքանով աննախադեպությունն ավարտվում է, և սկսվում է Հայաստանի համար նախագահական սովորական հարցազրույցը, որտեղ ոչինչ չկա, բացի, այսպես ասած, հաշիվներ մաքրելուց:

Սերժ Սարգսյանը իր հաշիվները մաքրեց Աստանայի համար իրեն քննադատաղող հասարակության, 12-կետանոց պահանջներ ներկայացրած «քառյակի» և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Ղարաբաղը Հայաստանի մաս լինելու մասով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի հարցազրույցի ակնհայտ նպատակն էր ցույց տալ, որ իր դիրքերն ամուր են, որ մտահոգություններ չունի իր դրության վերաբերյալ: ՄԻնչդեռ հարցազրույցի ընթացքում բաց մնացին ոչ միայն Հայաստանի դիրքերի մասին հարցադրումները, այլև նույնիսկ նոր հարցեր առաջացան: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության ոչ մի խոչընդոտ չկա, և անդամակցության հարցերը լուծված են: Եթե այդպես է, ապա Աստանայում ինչու մեկ ամիս ժամանակ է տրվել Հայաստանին: Եթե ժամանակը Հայաստանին չի տրվել, ապա ինչու է տրվել Հայաստանի անունով: Այսինքն՝ Հայաստանն ո՞ւմ ձեռքի խաղալիքն է դարձել Աստանայում բարձրացված հարցի կոնտեքստում:

Սերժ Սարգսյանը, հարցազրույց տալով իր դիրքերի հանդեպ կասկածները ցրելու նպատակով, ըստ էության խորացրեց Հայաստանի դիրքերի հանդեպ կասկածները, կասկածներն առ այն, որ Հայաստանը դադարել է ինչ-որ ազդեցություն ունենալ իր իսկ ճակատագրին առնչվող հարցերի լուծման գործընթացներին: Ավելի ճիշտ, ոչ թե խորացրեց կասկածները, այլ ամրապնդեց հասարակության մեծ մասի համոզումը այդ հարցում: Մինչդեռ հանրությանը հենց այդ հարցերն են հուզում, ոչ թե «քառյակի» կամ Ռոբերտ Քոչարյանի հետ Սերժ Սարգսյանի հարաբերությունների պարզումը կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ կապված սարգսյանական ակնկալիքները, որոնք ավելի շատ ծուղակ են հիշեցնում Աբրահամյանի համար, այսինքն՝ ակնկալիքներն ակնհայտորեն ծուղակի, ոչ թե պետության համար որևէ դրական զարգացման տեսքով են: Մյուս կողմից, Հայաստանի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենք են վաղուց հրաժարվել բուն Հայաստանի խնդիրներից և զբաղված են ներքին հարաբերությունների պարզաբանման մանրախնդիր գործընթացով, հետևաբար Սերժ Սարգսյանն էլ ըստ էության փորձում է լուծել այն խնդիրները, որոնք նրա առաջ դնում են, այսպես ասած, քաղաքական ընդդիմախոսները: Եթե նրա առաջ դրվեին իրապես քաղաքական լրջագույն խնդիրներ, ոչ թե մանրակենցաղ 12 կետեր «լարային կվարտետի» կատարմամբ, ապա Սարգսյանն ուզած-չուզած ստիպված էր լինելու անդրադառնալ դրանց: Սակայն, այնուհանդերձ, քաղաքական միջավայրի և բովանդակության թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, մինչդեռ հանրային հեռուստաեթերը պետք չէ դարձնել «ներքաղաքական կամ ներիշխանական ռազբիրատի» դաշտ:

Այդ հեռուստաեթերը հասարակության առաջ այլ պարտավորություններ ունի, որոնց կատարմանը պետք է հետևել: Մինչդեռ Հանրային հեռուստաընկերություն այցելած և այդ պարտավորությունների մասին հայտարարություններ արած Սերժ Սարգսյանն իր հարցազրույցով, ըստ էության, գործնականում ցույց տվեց հակառակը, որ հանրայինը միշտ էլ՝ և՛ պետական, և՛ ազգային, և՛ հանրային կարգավիճակում եղել է Հայաստանի երեք նախագահների «ներքին ռազբիրատների» գործիքը: Իսկ երբ ներսում պետությանն ու հասարակությանը ծառայելուն կոչված ինստիտուտներն ու կառույցները վերածվում են ընդամենը ներքաղաքական կամ ներիշխանական «ռազբիրատների» գործիքի, դրսում էլ պետությունն է դառնում այլոց գործիք, կորցնելով սուվերենությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում