Ամերիկացի տիկնիկավար Քեվին Քլեշին, որը հնչյունավորում է մանկական «Սեզամի փողոցը» հեռուստաշոուի Էլմո անունով հերոսին, պարտավորեցրել են 16-ամյա երիտասարդին սեռական բռնության ենթարկելու համար, որպես փոխհատուցում, 125 հազար դոլար վճարել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Սկանդալը հեղեղեց մամուլն այն բանից հետո, երբ 52-ամյա արտիստի սիրեկանը հայտարարեց, որ Քլեշն իրեն գայթակղել է 16 տարեկանում: Դեպքը տեղի է ունեցել 7 տարի առաջ, երբ Քեվինը 45 տարեկան էր:
2012-ի աշնանը երաժշտական հաղորդում թողարկող ընկերության ղեկավարությունը հետաքննություն սկսեց իր աշխատակցի դեմ, որի արդյունքում Քեվինին ենթարկեցին կարգապահական տույժի՝ «համացանցում վարքի պատճառով ընկերության քաղաքականության խախտման» համար:
Քլեշը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ այդ ժամանակ տղան չափահասության էր հասել:










































