Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 9 գոլ է խփել, չի կարող իր թիմին օգնել 16-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Թերեք»-ի դեմ խաղում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը չի վերականգնվել կրունկի վնասվածքից և մարզվում է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Յուրան արդեն 3 հանդիպում բաց է թողել:









































