Արդեն երկրորդ օրն է՝ Լեհաստանում չեղյալ են հայտարարվում տեղական և միջազգային չվերթները: Ուժեղ միգամածությունն իր տիրապետության տակ է առել միանգամից մի քանի տարածաշրջաններ: Տեսանելիությունը գրեթե զրոյական է: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Կրակովի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել չվերթների կեսից ավելին:
Իրենց թռիչքներին սպասող հարյուրավոր ուղևորներից սպասասրահները թեթևացնելու նպատակով, մեկնող չվերթների սպասարկումը տեղափոխվել է երկրի այլ օդանավակայաններ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ միգամածությունը ևս մի քանի օր կպահպանվի:











































