Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը արաբական և իսլամական երկրներին կոչ է արել նպաստել, որպեսզի փոխվի ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը:
Էրդողանը երկօրյա այցով է ժամանել Կահիրե, որտեղ արդեն հանդիպել է նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Նրա ելույթը Կահիրեի համալսարանում տեղի հեռուստաալիքներով հեռարձակվել է ուղիղ եթերով:
«Անարդար է, որ միայն հինգ երկրներ են ղեկավարում ամբողջ միջազգային հարաբերությունները»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը շաբաթ երեկոյան՝ ելույթ ունենալով Կահիրեի համալսարանում:
Ինչպես համարում է Էրդողանը՝ անհրաժեշտ է վերանայել և փոփոխել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԱԽ-ի կառուցվածքը:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի է համարում ագրեսիան ընդդեմ պաղեստինյան Գազայի և հաստատել է, որ իր երկիրը տարածաշրջանի երկրների հետ միասնական ճակատով հանդես է գալիս կրակի անհապաղ դադարեցման օգտին








































