Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ԵՊՀ ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին

Ուսանողները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բանակցային և հաղորդակցության հմտությունները բարելավեցին՝ ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) դերախաղ, որտեղ քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ):

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ԵՊՀ-ի համատեղ ջանքերով՝ Համալսարանի և ՄԱԿ ՀՏՎ-ի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն նվիրված էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության և Հանդուրժողականության միջազգային օրերին:

Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փորձառու դասընթացավարն ու թեմատիկ փորձագետներն ուղղորդել են մասնակիցներին և նրանց տրամադրել հատուկ մշակված ուղեցույցներ:

Մասնակիցներն իրազեկվել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումների վերաբերյալ: Նրանք տեղեկացվել են ոչ միայն Պաղեստինի անդամակցության խնդրի նրբությունների և ՄԱԿ-ի մարմինների գործառությների մասին, այլև ծանոթացել բանակցությունների, բազմակողմ դիվանագիտության արվեստին և ստացել անհրաժեշտ տեղեկություններ, որոնք նրանց օգնեցին դերախաղի ժամանակ պատշաճ ներկայացնել իրենց երկրների դիրքորոշումները:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը նշել է. «Դասընթացավարների հետ և ձեր առանձին խմբերում աշխատելու ընթացքում դուք շատ բան սովորեցիք ՄԱԿ-ի արժեքների և ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների մասին: Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»:

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասել է. «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի հետ մեր արդյունավետ համագործակցությունը: Ես տպավորված եմ այն խանդավառությամբ, որով մեր ուսանողները վերաբերվում են հետազոտությանն ու բանավեճերին, այն նվիրվածությամբ, որով նրանք նախագծում են իրենց համակողմանի դիրքորոշումները, և միջազգային դիվանագիտության այն ոգով, որով նրանք շփվում են իրենց ընկեր-պատվիրակների հետ»:

Օրվա ավարտին բոլոր մասնակիցները կստանան գնահատանքի վկայականներ և փոքրիկ մրցանակներ:

ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես և Հայաստանում, ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցներն առաջարկվող մտացածին դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են կատարում, ներկայացնում իրենց երկրների դիրքորոշումները, սովորում քննարկել, համաձայնություն կառուցել և ընդունում են համատեղ բանաձև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում