Եգիպտոսի տրանսպորտի նախարար Մուհամմադ Ռիշադ ալ-Մատինին հրաժարական է ներկայացրել Ասյութ նահանգում տասնյակ երեխաների մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարից հետո:
Նախարարը ստանձնել է շաբաթ առավոտյան տեղի ունեցած դժբախտ պատահարի պատասխանատվությունը: Հրաժարական է ներկայացրել նաև Եգիպտոսի երկաթուղային կազմակերպության ղեկավարը:
Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան Կահիրե-Ասուան երթուղով շարժվող գնացքը Ասյութ նահանգում գտնվող Մանֆալուտ բնակավայրի անցակետի մոտ բախվել է դպրոցականների ավտոբուսին : Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվածների թիվը մոտենում է 50-ի:








































