Սիրիայի զորքերը Դամասկոսի արվարձանները «մաքրում են» ապստամբներից, հաղորդում է ITAR-TASS-ը: Դամասկոսի հարավային Թադամուն թաղամասում «սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք»:
Այլ շրջաններում ոչնչացվել են Սիրիայի ազատ բանակի մեջ մտնող խմբավորումների մի քանի դաշտային հրամանատարներ և առաջնորդներ:
Մարտերը շարունակվում են Հալեպի հյուսիսային և արևելյան թաղամասերում: Սիրիացի զինծառայողները կանխել են քաղաք մուտք գործելու թուրքական սահմանից եկած ապստամբների փորձերը:
Ավազակային խմբավորումներին միացած տեղի բնակիչները սկսում են լքել նրանց շարքերը: Համաներման հնարավորությունից օգտվելով` նախկին կամավորները խոստովանել են, որ իրենց դրամական պարգևատրում էին խոստացել, որը նրանք այդպես էլ չեն ստացել:








































