Նախօրեին «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ արտերկրի հանգստավայրերից մեկում հանդիպել են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը` քննարկելու ՀՀ ներքաղաքական հարցերը: Բնականաբար, խոսքը նաև ԲՀԿ մասին է, թե ինչի դիմաց ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին: Ուշագրավն այն է, որ հարցը, փաստորեն, քննարկվում է Ծառուկյանի բացակայությամբ:
Այս առթիվ «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա բացառում եմ, չգիտեմ` նման հանդիպում եղել է, թե ոչ: Այնուամեյնիվ կարծում եմ, որ այդպիսի հանդիպումը մի քիչ անհասկանալի է, եթե դա պատահական հանդիպում չի կամ չգիտեմ: Բացառվում է` ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվի առանց Գ. Ծառուկյանի: Հնարավոր չէ ԲՀԿ մասին խոսեն և Ծառուկյանը չմասնակցի: Կամ այդ հանդիպումը չկա, կամ այդ մասին չեն խոսելու, կամ իսկապես պատահական է դա»:
Նկատենք, որ օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռում պատահաբար հանդիպել էր Հովիկ Աբրահամյանին:






































