Tuesday, 14 05 2024
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Ինչ է կատարվում ՕՎԻՐ-ում, և ով պատասխան կտա բարեփոխումների ձախողման համար

Անձնագրային և վիզաների վարչությունում օրերս իրականացված ստուգումները, բացահայտված խախտումներն ու կադրային ջարդը վաղուց սպասված էին: Պարզապես նախորդիվ ընտրական պրոցեսներ էին, հետևաբար դրանք պարբերաբար հետաձգվում էին:

Հիշեցնենք, որ օրերս ՕՎԻՐ-ում իրականացված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվեց վարչության պետ Նորայր Մուրադխանյանը՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Բացի Մուրադխանյանից, աշխատանքից ազատվցեին նաև նրա տեղակալները և մի շարք բաժինների պետեր ու պետերի տեղակալներ: Մեր տեղեկություններով, ՕՎԻՐ-ում հայտնաբերված խախտումները տարբեր բնույթի են եղել: Սկսած դեպորտ արված քաղաքացիների անձնագրային հարցերն ի շահ նրանց լուծելուց, քաղաքացիների դիմումները ամիսներով չքննելուց, անձնագիրը սահմանված ժամկետից շուտ տալու համար պահանջվող կլորիկ գումարների պահանջից՝ վերջացրած ինչ-ինչ այլ հարցերով:

Այս ստուգումներով, բացահայտումներով և ազատումներով, ըստ էության, սկիզբ դրվեց նաև Անձնագրային և վիզաների վարչությունում սպասվող կառուցվածքային բարեփոխումներին: Հիշեցնենք, որ մենք արդեն իսկ գրել ենք, որ տարածքային անձնագրային բաժանմունքները ապակենտրոնացվելու են և գործելու են ոստիկանության բաժինների ենթակայությամբ, ինչը, ըստ էության, ապացույցն է այն բանի, որ իրականացվող բարեփոխումները, որոնք հաստատվել էին նախագահի հրամանագրով, ձախողվել են: Իսկ այդ բարեփոխումների ամբողջական ու վերջնական նպատակը Քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի ստեղծումն էր, որը պետք է ներառեր մի քանի կառույցների առանձին ծառայություններ: Մասնավորապես, այդ դեպարտամենտի մեջ պետք է ընդգրկվեին Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությունը, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը: Դեպարտամենտի ստեղծումն էլ կբերեր կառավարման մակարդակի բարձրացում, վարչարարությունը կկոորդինացվեր մեկ մարմնից, և կստեղծվեր տեղեկատվական մեկ միասնական համակարգ: Այն նաև հնարավորություն կտար առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել համակարգում: Նշենք, որ այսպիսի միասնական համակարգ գործում է աշխարհի մի շարք երկրներում: Սակայն, դեռեւս անհասկանալի պատճառներով, փոխվեցին տրամադրությունները, և որոշում կայացվեց, որ մեր երկրում այդ դեպարտամենտը չի ստեղծվելու: Եվ քանի որ այն չի ստեղծվում, ապա տարածքային անձնագրային բաժանմունքները պետք է վերադարձվեն ոստիկանության տարածքային բաժիններին, քանի որ այս ընթացքը միջանկյալ փուլ էր, որի ժամանակ պետք է ստեղծվեր դեպարտամենտը: Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ անձնագրային բաժանմունքների ապակենտրոնացումը բնավ էլ հետընթաց չէ, այլ հսկողության ուժեղացված դրսևորում: Կառավարման առումով էլ՝ ավելի արդյունավետ, քանի որ տարածքային մարմինները ավելի մոտ են բնակչությանը, տարածքային մարմնի ղեկավարին էլ ավելի տեսանելի են բաժնում առկա խնդիրները: Սակայն մյուս կողմից՝ այն լրացուցիչ դժվարություններ է ստեղծում փաստացի գրանցում ունեցող անձանց համար: Անձինք, ովքեր ունեն գրանցման այլ հասցե, բայց, ասենք, բնակվում են Երևանում: Այսուհետ նրանք, առաջվա պես, անձնագրի հետ կապված ցանկացած հարցի դեպքում ստիպված են հասնել այնտեղ, որտեղ գրանցված են:

Ինչ վերաբերում է այս պարագայում կոռուպցիոն ռիսկերին, ապա դրանք առկա կլինեն և ներկա միասնական և նախկին համակարգի պարագայում, քանի որ Հայաստանում բացակայում է անձնագրային օրենսդրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում