Thursday, 02 05 2024
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը

«Հայռուսգազարդ»-ը թույլ կտա՞ նվազեցնել ներտնային գազասպասարկման սակագները

2013 թ. հուլիսի 1-ից, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կգործեն ներտնային գազասպասարկման նոր սակագներ: Նախաձեռնությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է: Օրերս հանձնաժողովում համակարգի տեխնիկական սպասարկման վճարների վերանայման հարցով քննարկում է անցկացվել, որի ժամանակ ՀԾԿՀ-ն շահագրգիռ կողմերին է ներկայացրել իր հաշվարկները: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀԾԿՀ Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, քննարկումները դեռ շարունակվում են, դրանց ամփոփումից հետո, հավանաբար մոտ 2 շաբաթից կրկին հանրային քննարկում կհրավիրվի:

Ըստ նրա՝ հնարավոր է սակագնի փոփոխություն՝ և՛ բարձրացման, և՛ նվազման ուղղությամբ. «Մենք ինքներս ենք գնահատել՝ ծառայության արժեքը որքան պետք է կազմի, սակայն վերջնական որոշումից առաջ պետք է լսենք կողմերին և, եթե առարկություն չունենան, նիստում կհաստատենք»,- ասաց Ա. Բուդաղյանը՝ հավելելով, որ ՀԾԿՀ-ի նախատեսած փոփոխություններով սակագները պետք է նվազեն, բայց թե որքան՝ կախված է գազօգտագործող սարքավորումների քանակից:

ՀԾԿՀ տվյալներով՝ ներկայում ՀՀ-ում կա 587 հզ. 517 գազասպառող բաժանորդ, որի 8.6 %–ն ունի 1 գազօգտագործող սարքավորում, 60.5 %-ը՝ 2, իսկ 30.9 %-ը՝ 3 և ավելի: Ներկայում, ըստ գազօգտագործող սարքավորումների քանակի, սպասարկման վճարները սահամանված են 1-ի դեպքում 2400 դրամ (ներառյալ ԱԱՀ), 2-ի դեպքում՝ 5700 դրամ, 3 և ավելիի դեպքում՝ 6900 դրամ:

ՀՀ կառավարության աջակցությամբ «Հայռուսգազարդի» կողմից ներտնային գազասպասարկման ոլորտում մենաշնորհ ունեցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության համար ՀԾԿՀ-ն նախատեսում է 12 % շահութաբերություն (264.3 մլն դրամ):

Նշենք, որ ներկայում ընկերության կայքում առկա ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ը, կարելի է ասել՝ վատ չի աշխատում. 2009-ին ընկերության տարեկան շահույթը կազմել է 345.6 մլն դրամ, իսկ 2010-ին՝ մոտ 440.8 մլն դրամ:

Մնում է, որ «Հայռուսգազարդը» համաձայնի ապագայում իր «դստրիկի» շահույթի նվազեցման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում