Հարավչինական ծովի հեռավոր կղզում Չինաստանը դպրոց է կառուցում՝ վիճելի տարածքում իր ներկայությունն ընդլայնելու համար, որին հավակնում են նաև Վիետնամը և Թայվանը: Այս մասին գրում է BBC-ն:
Դպրոցը Չինաստանին կարժենա միլիոնավոր դոլարներ և կունենա միայն 40 երեխա, որոնց ծնողներն աշխատում են Պարասելյան կղզիներից մեկում: