Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Դժբախտաբար, միակ հստակ բանը

Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային զորամասերից մեկի մարտական հենակետում արձանագրվել է մահվան դեպք: Գլխի հրազենային վիրավորումից զինվոր է մահացել: Քննություն է տարվում` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Մարտական հենակետերում հայ զինծառայողների մահվան մասին տեղեկությունները արդեն այնպիսի հաճախակի պարբերականությամբ են ստացվում, որ այլևս հասարակության մոտ կարծեք թե բթացել է ռեակցիան:

Շատ հետաքրքրական է, որ ԼՂՀ հյուսիսային զորամասերից հայ զինծառայողի մահվան մասին տեղեկությունը ստացվում է մեկ այլ տեղեկատվության ֆոնին, որ հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները, ու որը վերահրապարակել էր ռուսական «Ռեգնում» գործակալությունը, ինչից էլ այն տարածվել է հայկական մեդիայում: Խոսքը Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական զինուժի գրոհների մասին է, Լակադաղ կոչվող գյուղում մարտերի մասին: Հետո, իհարկե, և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից հերքվել է այդ տեղեկատվությունը, և ահա դրանից մի քանի ժամ անց տեղեկատվություն է ստացվում ԼՂՀ հյուսիսային զորամասերից մեկում մարտական հենակետում զինվորի մահվան մասին:

Մենք, իհարկե, չենք փորձում կապել այս երկու տեղեկություններն իրար, այլ ընդամենը արձանագրում ենք դրանց հաջորդականությունը, զուգակցումը մեկ օրվա մեջ: Ընդհանուր առմամբ, միջադեպերը սահմանին վերջին շրջանում այնքան հաճախակի են, և ընդհանրապես այնքան է ինտենսիվացել տարածաշրջանային անցուդարձը` ցավոք, երբեմն ողբերգական հետևանքներով, որ դժվար է ուղղակի հասցնել շաղկապել ամեն ինչ: Իրադարձությունները զարգանում են շատ դինամիկ:

Երեկ, օրինակ, հայտնի է դարձել, որ Ադրբեջան կատարելիք այցից մի քանի օր հետո ՌԴ արտգործնախարարը կայցելի Հայաստան՝ Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Լավրովը Ադրբեջան կայցելի առաջիկա օրերին, իսկ հունիսի 22-23-ին կլինի Հայաստանում: Իսկ երեկ Հայաստանում էր ռուսական պետական պրոպագանդայի, այսպես ասած, ծանր հրետանիներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը, որը խորհրդարանում հայ-ռուսական բարեկամության խմբի հավաքի ընթացքում դժգոհել է, որ Հայաստանում ռուսաց լեզուն ու մշակույթը երկրորդ պլան են մղվում: Սա, ըստ էության, կարելի է համարել ոչ միայն Կիսելյովի, այլ հենց ռուսական պաշտոնական պրոպագանդայի դժգոհությունը Հայաստանից:

Եվ այս բուռն իրադարձությունները, տարբեր մեսիջները, այցերն ու հայտարարությունները իսկապես ավելի ու ավելի դժվար է դառնում տեղավորել մեկ ամբողջական շղթայի մեջ ու հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ մասնավորապես: Միակ հասկանալին, դժբախտաբար, հանդիսանում է այն, որ արդեն ահասարսուռ կանոնավորությամբ մենք ստանում ենք սահմանում մեր զինվորների կորստի մասին տեղեկություններ: Դժբախտաբար, առայժմ միայն սա է մեզ համար հստակ և միանշանակ՝ մեր զինվորները սպանվում են:

Մեր արձագանքը չպետք է լինի խուճապը, այլ պետք է հակառակը լինի՝ մենք պարտավոր ենք, մենք դատապարտված ենք հասկանալ, թե ինչ է կատարվում, դատապարտված ենք պահանջել պատկան մարմիններից բացատրել, թե ինչ է կատարվում և ինչ քայլեր են կատարվում հայ զինվորների անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում