Եվրամիությունը Մոլդովային հավելյալ 50 մլն եվրո կհատկացնի` եվրոպական ինտեգրման շրջանակներում կատարվելիք բարեփոխումներին աջակցելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Համապատասխան համաձայնագիրը կստորագրվի Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից, ով չորեքշաբթի օրը Քիշնև է այցելել:
Նշվում է, որ հատկացված գումարը կծախսվի էնեգետիկ բարեփոխումների և Մոլդովայի գյուղերի զարգացման վրա: