Ֆրանսիական UNOWHY ընկերությունը ներկայացրել է QOOQ ծածկանվամբ նոր՝«խոհանոցային» պլանշետ: 400 դոլար արժողությամբ պլանշետային համակարգիչը նախատեսված է խոհարարներին և տնային տնտեսուհիներին օգնելու համար: Սարքում ներդրված է Եվրոպայի լավագույն խոհարարների 1000 բաղադրատոմսերով ծավալուն խոհանոցայի գիրք, իսկ սարքը պաշտպանված է «խոհանոցային վտանգներից»: Այս մասին գրում է Engadget -ը:
Սարքն ունի 1 գհց հզորությամբ երկմիջուկանի պրոցեսոր, աշխատում է սեփական օպերացիոն համակարգով՝ կառուցված Linux-ի հիմքի վրա: Սարքն ընձեռում է նաև բաղադրատոմսի հղմանը բաժանորդագրվելու հնարավորություն՝ ամսական 9.9 դոլարով:
Անհրաժե՞շտ է արդյոք նման սարք խոհանոցում, կորոշի գնորդն անձամբ: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին նեղ մասնագիտացված պլանշետների թիվը զգալիորեն կավելանա: