ՌԴ դեսպանը տեղյակ չէ Հայաստանի ուղղությամբ Նախիջևանից եկող կրակահերթերից: Այսօր լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման շրջանակում պատմեց Ռուսաստանի օրվա և այդ օրն անցկացվող միջոցառումների, ինչպես նաև Հայաստանում նախատեսվող միջոցառումների մասին:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, երբ Նախիջևանի կողմից Հայաստանն ադրբեջանական կրակահերթի տակ է հայտնվում, ասաց, որ տեղյակ չէ այդ մասին: Դիտարկմանը, թե թերթ չի՞ կարդում արդյոք, արձագանքեց, թե կարդում է, բայց այդ մասին տեղյակ չէ: