Այսօր ԱՄՆ-ի մայրաքաղաքի արվարձանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 երեխա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, երեխաներ տեղափոխող դպրոցական ավտոբուսը բախվել է ոչ մեծ բեռնատարի:
Դեպքի վայր ժամանած հրշեջ վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր երեխաները ստացել են մարմնական թեթև վնասվածքներ:
Հոսպիտալացվել է միայն բեռնատարի վարորդը, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Նախնական տվյալների համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, որը սլացել է մեծ արագությամբ: Հաղորդվում է, որ ավտոբուսը երեխաներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունը կրող դպրոցից տեղափոխում էր իրենց տները: