Ուկրաինան չորեքշաբթի առավոտվա դրությամբ ստորգետնյա պահեստարաններում կուտակել է 13.4 մլրդ խմ գազ՝ հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Ստորգետնյա գազային պահեստարանների եվրոպական օպերատորների ասոցացիայի (GSE) տվյալներով՝ հունիսի 6-ին Ուկրաինայի գազային պահեստարաններ է բեռնվել 12.641 մլրդ խմ գազ:
Ռուսական կողմի տվյալների համաձայն՝ աշուն-ձմեռ շրջանի նորմալ անցկացման և Ուկրաինային կայուն տարանցմամբ ապահովելու համար սեփական պահեստարաններում անհրաժեշտ է մոտ 18.5 մլրդ խմ գազի առկայություն: