«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից այսօր «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը Աստանայում տեղի ունեցածից հետո, արդյոք չպե՞տք է հրաժարվի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարից:
Ի պատասխան՝ Աշոտ Մանուչարյանն ասաց. «Եթե սկսենք հրաժարվել այն ամենից, որտեղից հարված ենք ստանում, չի լինի: Մենք հիմա ամեն տեղից ենք հարված ստանում, ուրեմն պետք է դուրս գանք բոլոր տեղերից՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, և մեզ համար այլ մոլորակ փնտրենք»:
«Մենք այդպիսի յուրաքանչյուր հարված պետք է վերածենք մեր հաղթանակի»,- ասաց Մանուչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: