Այսօր առավոտյան Մոսկվայի իր բնակարանում մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը: Նա երկար ժամանակ ծանր հիվանդ էր:
Չեռնոմիրդինը զբաղեցրել է ՌԴ վարչապետի պաշտոնը 1992-1998թթ.: 2001-2009թթ. նա Ռուսաստանի դեսպանն էր Ուկրաինայում, որից հետո նշանակվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` ԱՊՀ հարցերով խորհրդական: