Հոլանդիայի ազգային հավաքկանի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է աշխարհի առաջնության ժամանակ Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին.
«Դիեգո Կոստան փայլուն հարձակվող է, բայց մենք խաղալու ենք ոչ թե նրա կամ Սերխիո Ռամոսի, այլ աշխարհի լավագույն հավաքականի հետ:
Մենք գիտենք նրանց ֆուտբոլիստների ուժեղ կողմերը և պատրաստվում ենք այդ հանդիպմանը մոտենալ լավագույն մարզավիճակում, որպեսզի պայքարենք հաղթանակի համար:
Իսպանիայի ընտրանին շատ ուժեղ է, բայց մենք նույնպես հիանալի թիմ ունենք:Մեր կազմը այդքան էլ շատ չի փոփոխվել նախորդ աշխարհի առաջնության հետ համեմատած ու Իսպանիայի ազգային թիմի հետ հանդիպմանը կփորձենք անել ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար»,- նշել է Վան Պերսին:
Հիշեցնենք, որ Հոլանդիա-Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին:









































