Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ուրախ է, որ Իկեր Կասիլյասը շարունակելու է իր մրցելույթները «Ռեալ»-ի կազմում: Այս մրցաշրջանում Կասիլյասը ընդամենը երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում.
«Մենք չենք հասցրել քննարկել դարպասապահների շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո նրանք մեկնեցին հանգստի: Իկերն ուրախ է, որ մնում է «Ռեալ»-ում, իսկ մենք ուրախ ենք, որ նա մնում է մեզ հետ»-, Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նախկինում հայտարարվում էր, որ Կասիլյասի տրանսֆերը ցանկանում էր գնել Լոնդոնի «Արսենալ»-ը:








































