Իտալական «Միլանի»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով հունիսի 9-ին դարձավ «Միլան»-ի գլխավոր մարզիչ, նշել է, որ պատասխանատվությամբ է մոտենում այդ աշխատանքին.
«Շատ ուրախ եմ «Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ դառնալու կապակցությամբ: Սա անմոռանալի օր է ինձ համար: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարներին և Սիլվիո Բեռլուսկոնիին, որ ինձ հնարավորություն տվեցին և վստահեցին իմ ուժերին: Սա ինձ համար մեծ պատիվ է, քանի որ դարձել եմ մի ակումբի մարզիչ, որտեղ խաղացել եմ երկար տարիներ և մի շարք տիտղոսներ նվաճել»-, հայտարարել է Ինձագին:
Հիշեցնենք, որ Ինձագին «Միլան»-ի կազմում հանդես է եկել 2001-2012 թվականներին:









































