Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այլևս խլոցի չպետք է լինի. «Հին Էրիվանի» սեփականատեր

Գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը նախօրեին հանդիպել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացրել իր բիզնեսը խլելու՝ 3 տարի շարունակվող գործընթացը:

Հիշեցնենք, որ «Հին Էրիվանը» և «Յունիբանկը» տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ են: «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը, «Յունիբանկում» գրավադնելով ռեստորանային համալիրը, վարկ էր վերցրել: Ավելի ուշ, սակայն, բանկը, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, փորձեց տիրանալ ռեստորանային համալիրին: Մանվել Տեր-Առաքելյանը, սակայն, պնդում է, որ ինքը վարկային պարտավորությունների հետ կապված խնդիր չի ունեցել, և այս ամբողջ գործընթացը նախապես պլանավորված, բիզնեսի խլման գործընթաց է:

Հովիկ Աբրահամյանը համոզվե՞ց, որ իրականում խլման գործընթաց է գնում՝ հարցրինք գործարարից: «Մենք մանրամասն փաստական տվյալներ ներկայացրինք, բայց վարչապետն ասաց, որ պետք է երկկողմանի ուսումնասիրի խնդիրը և միայն իմ ներկայացմամբ չի կարող վերջնական համոզման գալ: Բայց Հովիկ Աբրահամյանը, լսելով ամբողջ պատմությունը, մտահոգվեց, զարմանք հայտնեց և խոստացավ խնդիրը վերցնել իր վերահսկողության տակ: Ընդհանրապես, իր դիրքորոշումն այնպիսին էր, որ ոչ թե միայն «Հին Էրիվան», «Յունիբանկ», այլ ընդհանրապես բոլոր խնդիրները: Նա ասաց, որ ընդհանրապես «խլել» բառը պետք է դուրս գա հայկական բառապաշարից, և ինքն ամեն ինչ կանի դրա համար: Ասաց, որ «խլոցի» չպետք է լինի այլևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ գործը դատարանում է, արդյոք վարչապետի ներգրավվածությունը չի՞ դիտվի որպես միջամտություն դատարանի գործերին: Տեր-Առաքելյանի խոսքով, սակայն, գործը հիմա դատարանում չէ, հիմա սնանկացման գործընթաց է գնում, իսկ ինքը Հովիկ Աբրահամյանից միայն մի բան է խնդրել. հետևել, որպեսզի գործը վերցնեն դատական վարույթ, որի արդյունքում ի հայտ կգան մեղավորները:

«Սա միջամտություն չէ, բնականաբար: Եթե գործը լիներ դատարանի վարույթում, և ես բարձրաձայնեի դրա մասին, ապա դա կլիներ միջամտություն: Իսկ հիմա խնդրում ենք, որ վճռաբեկ դատարանը գործը վարույթ ընդունի և բացահայտի մեղավորներին: Այդ ժամանակ կպարզվի, որ մենք բարեխիղճ վարկառու ենք, ոչ մեկից գումար չենք խնդրում: Մեր միակ պահանջն այն է, որ «Հին Էրիվան» հոլդինգին ճանաչեն բարեխիղճ, ոչ ժամկետանց վարկառու»:

Գործարարը ամեն ինչ անում է բարեխիղճ վարկառու ճանաչվելու համար, քանի որ հակառակ դեպքում իրեն հատկապես դրսում լուրջ գործարար չեն համարի: «Եթե գործարարը ժամկետանց վարկառու է ճանաչվել, ապա դա դատվածության պես բան է նրա համար: Ֆինանսական հեղինակությունը ամենամեծ բանն է գործարարի համար, հետևաբար դա ինձ համար ավելի կարևոր է, քան փողը: Ես ոչ մեկից ոչ փող եմ խնդրում, ոչ էլ աջակցություն: Արդարադատությունն էլ պահանջում ենք միայն նշված շրջանակում»,- եզրափակեց գործարարը:

Եթե Հովիկ Աբրահամյանը սկսել է աջակցել «քցված» գործարարներին և խոստումներ է տալիս աջակցել, վերադարձնել նրանց «խլված» բիզնեսը, ապա պետք է Մանվել Տեր-Առաքելյանից բացի հանդիպի նաև խնամուց՝ Գագիկ Ծառուկյանից քցված գերմանացի գործարար, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հետ: Վերջինս, հիշեցնենք, Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի 3.5 տոկոսի բաժնետեր էր, սակայն հիմնական սեփականատերը Լաքսհուբերից խլեց նրա բաժնեմասը, վերջինս էլ ստիպված հեռացավ Հայաստանի՝ց մինչ օրս Ծառուկյանի հետ մնալով դատական վեճերի մեջ:

Հովիկ Աբրահամյանը պետք է հանդիպի նաև ամերիկահայ ներդրող Էդմոն Խուդյանի հետ, ում ընկերությունը դիտմամբ հասցվեց սնանկացման՝ գործարարին պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս: Խուդյանը ևս մինչ օրս անհեռանկար դատական վեճերի մեջ է հայաստանյան դատական համակարգի հետ:

Աբրահամյանը պետք է հանդիպի մեկ այլ հայտնի «քցված» ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ, որին հարկային տեռորի ենթարկելու ճանապարհով ստիպեցին վաճառել սրճարանն ու հեռանալ Հայաստանից:

Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել: Նշված անձանց հետ, և ոչ միայն, առանձին հանդիպելուց, նրանց ունեցվածքը վերադարձնելուց հետո միայն կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանի ցանկությունը՝ դադարեցնել «խլոցին», ազնիվ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում