Արմավիր մարզի սահմանամերձ Մարգարա գյուղն ունի 1420 բնակիչ: Հողագործությամբ զբաղվողները շատ քիչ են, զարգանում է հիմնականում ջերմոցային տնտեսությունը: Հողատարածքների մեծ մասը փշալարերից այն կողմ են, բնակիչները հողատարածք մտնելու համար պետք է անցաթուղթ ունենան:
Տեղի բնակիչների խոսքով ՝ համայնքում ոռոգման ջրի խնդիր կա, քանի որ Արաքսից հիմնականում ջուր չի գալիս. թուրքերը ջրամբար են կառուցել: Մարգարայում փակ սահմանից այն կողմ Ալիջան գյուղն է, այնուհետև Իգդիրը:
Բնակիչները սահմանի բացման վերաբերյալ տարակարծիք են. ոմանք կարծում են, որ բաց սահմանը ձեռնտու է իրենց ապրանքների իրացման տեսանկյունից և հակառակը, իսկ ոմանց կարծիքով էլ՝ սահմանի բացումը կարող է հանգեցնել թրքացման, քանի որ օրի օրի բնակիչները գյուղը լքում են:
Մարգարայում շատ չեն երիտասարդները, եղածներն էլ զբաղմունք չունեն: Համայնքի մշակույթի տունը անմխիթար վիճակում է, գյուղում միջոցառումները տեղի են ունենում միայն դպրոցում: Տեղի երիտասարդները, պատանիները ևս հողագործությամբ են զբաղվում: Մարգարայում բոլորը համոզված են՝ հողագործությամբ չեն կարող նորմալ ապրել. վարկերը «խեղդում են», ավելին՝ վարկերի դիմաց «մաղարիչ» էլ են ուզում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































