ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հունիսի 9-ին ԱԺ-ում ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «ՀՀ «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած տեղեկանքները բավական պրոֆեսիոնալ մակարդակով են կազմված և բոլոր հնարավոր հարցերը հանում են:
«Կխնդրեի՝ այս տեղեկանքները բազմացնել և բոլոր պատգամավորներին բաժանել, այս դեպքում պարզ կդառնա այն դրական օրինագիծը, որ ներկայացվել է մեր քննարկմանը»,- ասաց նա:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ իրենք անպայման կուղարկեն այն բոլոր պատգամավորներին, խնդրեց աշխատակազմի միջոցով կազմակերպել փոխանցումը:









































