Մոնտանայի Ուայթհոլ քաղաքի որոշ տների ջրի ծորակներից ոսկի է հոսում: Սակայն դա մեծ ոգևորություն չի առաջացրել բնակիչների շրջանում, քանի որ նրանց անհանգստացնում է խմելու ջրում կործանարար նյութերի հնարավոր պարունակությունը:
Բնակիչ Մարկ Բրաունը NBC-ին պատմել է, որ իր կինը՝ Շարոնը, ափսեներ լվանալիս ոսկու փաթիլներ է նկատել:
Նրա խոսքով՝ եթե անզեն աչքով նման ծանր մետաղները նկատելի են, ապա ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել այնտեղ:
Հարակից գործող ոսկու հանքը մեղադրվում է աղտոտվածության համար, սակայն այն շահագործող ընկերությունը հերքում է մեղադրանքները և նշում, որ փաթիլները հավանաբար ջրում հայտնվել են խողովակների միակցումից:











































