ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «ուրվականային» է անվանել այն երևակայելի աշխարհը, որտեղ մինչ այժմ ապրում են Մոսկվայի իր զրուցակիցները, ու պատմել է պաշտպանության ոլորտում Ուկրաինային լայնածավալ օգնության մասին: Այս մասին նա ասել է ռուսների հետ բանակցություններից հետո ТСН-ին տված հարցազրույցում:
Ռասմուսենն ասել է, որ չգիտի Ռուսաստանի մոտակա պլանների մասին, սակայն նկատել է, որ այն վարում է անհամեմատ ավելի ինքնավստահ քաղաքականություն, քան նախկինում:
«Այն շատ հստակ ցուցադրել է իր ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի և ուկրաինական սահմաններին ռազմական ներկայության մեծացմամբ: Ու ես, ցավոք, մտածում եմ, որ մենք նման «ինքնավստահ» քաղաքականություն դեռ դիտելու ենք բավականաչափ երկար ժամանակ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Խոսելով Ռուսաստանի ագրեսիայի մասին՝ նա նկատել է, որ Ռուսաստանը պատերազմի նոր ոճ է որդեգրել:
«Նրանք իրենց զինվորականներին ուղարկում են առանց հեծանակների, «կանաչ մարդուկների», ու դա զուգակցվում է բարդ տեղեկատվության կամ ապատեղեկատվության հետ: Դա պատերազմի նոր ոճ է, որի հետ մենք ստիպված ենք գործ ունենալ: Եվ մենք սկսել ենք պատրաստվել նրան, որ լավացնենք մեր ունակությունը՝ հետ մղելու նման թաքնված հարձակումները»:
Բացի դրանից՝ Ռասմուսենը չի բացառել Ուկրաինայի մասնակցությունը նոր արշավախմբային զորքերի ստեղծման գործում, որոնք ՆԱՏՕ-ն ծրագրում է կազմակերպել Բրիտանիայի հետ համատեղ:
Նա նաև պատմել է Ուկրիանային անմիջական օգնության մասին, որը պայքարում է ագրեսոր հարևանի դեմ:










































