Վրաստանի Իմերեթի շրջանում մարդատար ավտոմեքենայի հետ բախման հետևանքով այրվել է երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը: Երեխաները հոսպիտալացվել են տեղի կլինիկան, զոհեր չկան՝ հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Միկրոավտոբուսում եղել է 15 դպրոցական, որոնց մի մասը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ մյուս մասը՝ ծանր այրվածքներ:
Նախնական տեղեկություններրով՝ ՃՏՊ-ի պատճառը եղել է ավտոմեքենայի մեծ արագությունը:
Վթարի հետևանքով տուժել է նաև մարդատարի վարորդը:










































